Արթուր Վանեցյանն անհնազանդության երթը կսկսի Գևորգ Չաուշի արձանի մոտից
«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն այսօր անհնազանդության երթը կսկսի Գևորգ Չաուշի արձանի մոտից։
«Սիրելի՛ հայրենակիցներ, ժամը 12:00-ին հավաքվում ենք Գևորգ Չաուշի արձանի հարևանությամբ (Աջափնյակ վարչական շրջան, 15-րդ թաղամաս), որտեղից էլ սկսելու ենք իրականացնել մեր անհնազանդության երթը: Սպասելու եմ բոլորիդ»,- հայտնել է Վանեցյանը։
Երթի ուղին հետևյալն է՝ Գ. Չաուշի արձան- Բաշինջաղյան- Աբելյան- Շինարարներ- Արզումանյան- Հալաբյան- Կիևյան-Բաղրամյան-Ֆրանսիայի հրապարակ»,-գրել է նա Facebook-ի իր էջում:
Նշենք, որ նախօրեին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ ժամը 12-ին, չորս ուղղությունով սկսելու են անհնազանդության երթեր և ակցիաներ։ Առաջին երթը կմեկնարկի Գայի պողոտայից՝ «Մեգամոլ» առևտրի կենտրոնի մոտից, երկրորդը Րաֆֆու փողոցից՝ Անդրանիկի արձանի մոտից, երրորդը՝ 15 թաղամասից՝ Չաուշի արձանի մոտից և չորրորդը՝ Սասունցի Դավթի արձանի մոտից։