Սպահանում քննարկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում Ս. Ամենափրկիչ վանքի ընդգրկման գործի ընթացքը
Իրանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղարը, Սպահանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչն ու այլ պաշտոնյաներ այցելել է Սուրբ Ամենափրկիչ վանք։ Նրանք եղել են Սուրբ Ամենափրկիչ վանքի Նոր Ջուղայի հայոց Ազգագրական թանգարան, «Յովսեփ Արիմաթացի» եկեղեցի և «Ներսես Շնորհալի» գրադարան, ապա հանդիպել Թեմական խորհրդի հետ: Այս մասին գրում է norjugha.ir կայքը։
Իրանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղարը տեղեկություններ է փոխանցել Ս. Ամենափրկիչ վանքը ՅՈՒՆԵՍԿՕ -ի համաշխարհային ժառանգության ցուցակում ներառելու գործընթացի վերաբերյալ: Քննարկվել է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում Ս. Ամենափրկիչ Վանքի ընդգրկման գործի ընթացքը և հույս են հանտնել, որ այն հնարավորինս շուտ իրականություն կդառնա։