Արաքսի գետաողողատներից ավազ արդյունահանելու համար տուգանք կնշանակվի. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Արաքսի գետաողողատներից ավազ արդյունահանող կազմակերպությունների կողմից ավազ արդյունահանելու դեպքում տուգանք կնշանակվի: Խոսքը 5 մլն դրամի մասին է: Պարզվում է, որ Արաքս գետի հունից ավազ արդյունահանելու հետեւանքով բազմաթիվ խնդիրներ են առաջացել, այդ թվում՝ սահմանային փոփոխությունների հիմնավոր ռիսկեր:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունն առաջարկում է սահմանամերձ գետերի հունից ավազի արդյունահանման դեպքում վարչական պատասխանատվության առավել բարձր սահմանաչափ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկի չափով, իսկ դեպքը կրկնելու դեպքում՝ ընդերքօգտագործման իրավունքի դադարեցում:
Մեզ հայտնի դարձավ, որ վարչական պատասխանատվության սահմանաչափը որոշվել է՝ հիմք ընդունելով Ազգային անվտանգության ծառայության առաջարկությունը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: