«Հիմա է հայրենիքը փրկելու ժամանակը». Ամերիկահայերի ցույցը՝ Հայաստանի հյուպատոսության մոտ
ԱՄՆ Գլենդել քաղաքում ամերիկահայերը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ցույց են կազմակերպել Հայաստանի հյուպատոսության շենքի առջև:
Ակցիայի մասնակիցները, որոնց ձեռքին կան Հայաստանի եւ Արցախի դրոշներ, վանկարկում են՝ «առանց Նիկոլ Հայաստան», «առանց թուրքի Հայաստան», «Նիկոլ դավաճան»:
Ակցիայի մասնակիցներից մեկն իր խոսքում նշեց. «Կասկածից վեր է, որ Հայաստանի այսօրվա իշխանությունները դե ֆակտո տանում են թուրքամետ քաղաքականություն, պատրաստ են բարեկամություն անել մի ձեզի հետ, ուր մինչեւ հիմա կալանքի տակ է պահում մեր ռազմագերիներին: Այն հայը, որը գիտակցում է, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունն անձեռնմխելի է, որ Հայաստանի պետականությունն անսակարկելի արժեք է, պետք է իջնի փողոց, մասնակից դառնա հայ ժողովրդի ապագայի կերտմանը: Հիմա է հայրենիքը փրկելու ժամանակը»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: