Սաուդյան Արաբիան այս տարի ավելի քան 70 միլիոն զբոսաշրջիկ է ակնկալում
Սաուդյան Արաբիան այս տարի ավելի քան 70 միլիոն զբոսաշրջիկ է ակնկալում՝ նախորդ տարվա 62 միլիոնի դիմաց, ասել է զբոսաշրջության ոլորտի պաշտոնյան՝ ընդգծելով զբոսաշրջության արդյունաբերությունը խթանելու պահպանողական թագավորության համաձայնեցված ջանքերը:
Սաուդյան Արաբիան կրոնական խոշոր ուղղություն է՝ միլիոնավոր մարդիկ ամեն տարի այցելում են իսլամի երկու սուրբ քաղաքները՝ Մեքքա եւ Մեդինա՝ հաջ եւ ումրա կատարելու:
Վերջին տարիներին թագավորությունը սկսել է խթանել զվարճանքի ճամփորդությունները՝ որպես տնտեսությունը նավթից դիվերսիֆիկացնելու ռազմավարության մի մաս, որը գլխավորում է փաստացի կառավարիչ գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանը:
Այցելությունները 2022 թվականի առաջին եռամսյակում աճել են 130 տոկոսով՝ համեմատած 2019 թվականի վերջին եռամսյակի հետ, Reuters-ին տված հարցազրույցում ասել է Սաուդյան Արաբիայի զբոսաշրջության վարչության գործադիր տնօրեն Ֆահդ Համիդադինը։
«Մենք տեսնում ենք ավելի քան 130 տոկոս աճ՝ համեմատած մինչ համավարաային մակարդակը»,- ասել է Համիդադինը՝ հավելելով, որ դա վերաբերում է միայն զվարճանքների զբոսաշրջության հատվածին եւ չի ներառում կրոնական ուղեւորությունները:
Սաուդյան Արաբիան ակնկալում է առաջիկա տարիների ընթացքում մի քանի զբոսաշրջային նախագծեր սկսել, ներառյալ Red Sea նախագիծը, որում կներկայացվեն հանգստավայրեր կղզիներում եւ երկրի ներսում:
«Մենք շատ ուրախ ենք տեսնել, որ Դուբայը հաջողության է հասել, քանի որ Հորդանանը, ինչպես նաեւ Եգիպտոսը, բոլորը վերականգնվում եւ աճում են: Եվ մենք ցանկանում ենք մեր դերը կատարել, մենք հավատում ենք, որ մեր հաջողությունը հաջողություն է բոլորի համար»,- ասել է Համիդադինը` պատասխանելով տարածաշրջանային մրցակցության մասին հարցին: