Երևան, 26.Նոյեմբեր.2024, 00:00 |
Գործարկվելու է էլեկտրական շչակ Դատախազությունն ընթացք է տվել Գոռ Վարդանյանի ... Ավշարի նախկին ղեկավարի հափշտակած 3 անշարժ գու... Ադրբեջանը միջազգային հայցերից հրաժարվելու մաս... Դիլիջանի ոլորաններում իրականացվում են մաքրման... Վաճառակետը չի տրամադրել հսկիչ-դրամարկղային կտ... Ուզում եմ որոշ դիտարկումներ անել վերջին նշանա... Երևանում ծառն ընկել է ավտոմեքենայի վրա 1 զոհ, 6 վիրավոր. վթար` Մարգարա-Վանաձոր ճանապ... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Պանրագործարանի արտադրական գործունեությունը մա... ԱՄՆ-ն չի մասնակցի Իրանի և «եվրաեռյակի» միջև մ... Էդուարդ Հակոբյանը կնշանակվի ՊԵԿ նախագահ Լեհաստանի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանու... «Վերադարձ Երևան»․ Աննա Հակոբյանը տեսանյութ է ... Ռամոսը կարիերան շարունակելու նոր տարբերակ ուն... Աստղագուշակ՝ նոյեմբերի 26-ի համար Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Մանրամասներ՝ Գառնիում տեղի ունեցած հրդեհից Ջերմուկի, Սիսիանի տարածաշրջաններում և Սարավան... Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... Մամուլի ազատության առումով Վրաստանը հետ է մնո... Դատարանը կարճել է Թրամփի դեմ հարուցված քրեակա... Մարզպետներն իրար են անցել. հավաքել են համայնք... Ինչո՞ւ է միջազգային իրավունքի ողջ համակարգը հ... Վերջին տարիներին արտերկրում սովորող ՀՀ քանի՞ ... Ինչ ճանապարհ է անցել և ինչ է հայտարարագրել ԲԴ... Կգումարվի ՀՀ ԱԺ հերթական նստաշրջանը. կհրավիրվ... Վթարային ջրանջատում՝ Երևանում և Գեղարքունիքի ... Գուտերեշը դատապարտել է հակահետևակային ականներ... Իսրայելի հետ հրադադարի մասին համաձայնագիրը կն... Ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահա... Վերացվել է հանրային սննդի օբյեկտի խոհանոցի ար... Սա կարող է լինել իմ վերջին մրցաշրջանը Մանչեսթ... «Փարվանա»-ի մոտ բախվել են «Mercedes»-ը և «BMW... Արսենալի նախկին հարձակվող հազիվ է փրկվել դանա... Մանկապարտեզի դաստիարակը սաներից մեկին պարբերա... Ադրբեջանը հայտնվել է բավականին ոչ նախանձելի կ... Ոչ ոք չպետք է լռի բռնության առջև, դա յուրաքան... Ռումինիայի վարչապետը հրաժարական է տվել Սոցիալ... Վիճաբանության ժամանակ մարմնական վնասվածք պատճ... Ատալանտայից անդրադարձել են Սպերցյանի հնարավոր... Միրզոյանը շնորհավորել է Մակա Բոչորիշվիլուն՝ Վ... 24-ամյա վարորդը «Նիվա»-ով բախվել է կովին և հա... Իրազեկման հանդիպում-քննարկումներ՝ քրեակատարող... Ի՞նչ են քննարկել Թրամփն ու Ալիևը Գիշերային ակումբում ծեծկռտուք է եղել. կա վիրա... Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան կնոջ հետ Հայաս... Լարված իրավիճակ. տղամարդը մարտական նռնակով զի... Թուրքիայում երկրաշարժ է գրանցվել Աշոտ Նադանյանը՝ Հայաստանի վետերանների արագ շա... Փսորիազով քրոնիկ բորբոքումներ. Ինչ անել Հպարտ եմ կրթվելու և լուսավորվելու մեր պապերի ... Կոթի գյուղում տներ են այրվել Կարեն Անդրեասյանը պաշտոնավարման ողջ ընթացքում... Երևանի պարեկները թմրանյութի ապօրինի շրջանառու... Ուժի մեջ են մտել անհատական շարժունակության մի... Բռնության կանխարգելումը ՆԳՆ առաջնահերթություն... Կաշառք ստանալու և տալու վարույթով ձերբակալվել... Քննարկվել են նախարարության և Եվրոպական ներդրո... Գոռ Վարդանյանի ֆիլմի առնչությամբ ԿԳՄՍՆ-ն դիմե... Կուրսկի մարզում ռուսական ուժերը բրիտանացու են... Ձյուն, մառախուղ. ինչ իրավիճակ է Հայաստանի ճան... Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը ԵԽ ներկայացուցչի հետ քննարկվել են դատաիրավակա... ՆԱՏՕ-ն կուժեղացնի Բալթիկ ծովի չափազանց կարևոր... Քննարկվել են սիգի ձվադրման ժամանակահատվածով պ... Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է 2024 թ. ... Պատգամավոր դարձած օլիմպիական չեմպիոնները չեն ... Ուշադրություն․ գործարկվելու է էլեկտրական շչակ Եգիպտոսի ափերի մոտ խորտակված նավի վրա ՀՀ քաղա... Տիգրան Համբարձումյանը՝ Շախմատի աշխարհի 8-12 տ... Հովիկ Աղազարյանը որոշել է հետաձգել մանդատը վա... Պետությանն է վերադարձվել շուրջ 4 միլիարդ դրամ... Հովիկ Աղազարյանը հանդիպել է ԱԺ նախագահի հետ ՔՊ-ի երիտթևի անդամ, Շրջակա միջավայրի նախարարո... Միրզոյանը չի մասնակցի ՀԱՊԿ ԱԳ նախարարների, պա... Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նա... ՄԻՊ-ն անդրադարձել է փաստաբանների վրա «Հարկայի... ՌԴ դեսպանը հույս է հայտնել, որ հայ-ռուսական ա... Տանը 7 միլիոն դրամի թմրամիջոց են պահել, որ հե... Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման ... Ճամբարակում ու Սպիտակի ոլորաններում ձյուն է տ... Սևանա լճի մակարդակը իջել է Դպրոցի տնօրենն ազատվել է պաշտոնից «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը թանկ... Ժաննա Անդրեասյանը կմեկնի արձակուրդ Լեհաստանի նախագահը կժամանի Հայաստան Ես հիասթափված եմ․․․ Սպասենք ու տեսնենք․ Սալահ... Կենտրոնի թաղապետարանի աշխատակից է կալանավորվե... Երկրում դեռևս կան ռևանշիստական ​​ուժեր․ Պապու... Թուրքիան նախապես մերժել է պաղեստինաիսրայելակա... «Ծանր աշխատանք է»․ Չեխիայի դեսպանը Երևանում ն... Սուրեն Պապիկյանն այցելել է սահմանագոտի (լուսա... Աշխատանքը կատարել մեծ նվիրումով և չխուսափել ո... Մանրամասներ՝ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին տե... Կոնտեն պատմել է՝ ինչ է ասել ֆուտբոլիստներին Ռ... 2025 թ․ կսկսվեն Հավուց Թառի Սբ. Ամենափրկիչ եկ... Օդի ջերմաստիճանը կնվազի «Ռոբերտ Աբաջյանի նման տղերք ենք տվել, ինչպե՞ս...

Նիկոլ Փաշինյանի գրպանային Սահմանադրական դատարանը. մեկ շաբաթում 3 նիկոլահաճո որոշում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Արդեն կասկած չկա, թե ինչու էր հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը Սահմանադրական դատարանի եւ Հրայր Թովմասյանի դեմ կատաղի պայքար սկսել։ Փաշինյանին պետք էր իր գրպանային դատարանն ունենալ, ինչը նրան հաջողվեց։ Այսօր ՍԴ-ն բացառապես կատարում է Նիկոլ Փաշինյանի պատվերը, հատկապես քաղաքական բաղադրիչ պարունակող դիմումների հարցում։ Վերջին մեկ շաբաթվա ընթացքում ՍԴ-ն երեք նիկոլահաճո որոշում է կայացրել։

Երկու օր առաջ սահմանադրական է ճանաչել Բարձրագույն դատական խորհրդի անդամ Գագիկ Ջհանգիրյանի նշանակումը։ 2021 թվականի սեպտեմբերին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը հայտնել էր, որ խմբակցության կողմից դիմում է ներկայացվել ՍԴ` ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի՝ տարիքային սահմանափակմամբ պայմանավորված պաշտոնավարման սահմանադրականության հարցը վիճարկելու համար։ Պատգամավորի դիտարկմամբ՝ ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 80-րդ հոդվածի համաձայն՝ ԲԴԽ ոչ դատավոր անդամների վրա տարածվում են դատավոր անդամներին ներկայացվող պահանջները, որոնց շարքում է նաև տարիքային ցենզը, այսինքն՝ ԲԴԽ ոչ դատավոր անդամը ևս չպետք է գերազանցի 65 տարեկանի տարիքային շեմը, իսկ Ջհանգիրյանն ընտրության պահին 66 տարեկան էր։ Ի դեպ, Գագիկ Ջհանգիրյանի՝ ԲԴԽ անդամի պաշտոնում ընտրվելու և նրա պաշտոնավարման իրավաչափության հարցը բարձրացվել է նաև Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախկին դատավոր Կարինե Պետրոսյանի կողմից։ Նա դիմել էր ԲԴԽ՝ պահանջելով «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 160-րդ հոդվածի 5-րդ կետի կարգով հայտարարություն հրապարակել՝ Գագիկ Ջհանգիրյանի լիազորությունները դադարելու վերաբերյալ, որը մերժվել էր։

Լուրեր էին շրջանառվում, որ հնարավոր է ՍԴ-ն բավարարի այս դիմումը եւ Ջհանգիրյանն էլ ոտուձեռ ընկած փորձում էր շահել Նիկոլ Փաշինյանի վստահությունը՝ բավարարել նրա պահանջները, մոտը ընդունելության գնալ, որ համոզի՝ իրեն պահելը ճիշտ է եւ այլն։ Ըստ այդ աղբյուրների, Փաշինյանը դժգոհ է դատական համակարգի կայացրած վճիռներից եւ դրանում Ջհանգիրյանին է մեղադրում։ Սակայն ՍԴ վճռից օրեր առաջ նույն աղբյուրները հաղորդեցին, որ կարծես թե Ջհանգիրյանը հարցերը լուծել է, իսկ գուցե՝ պարզապես Ջհանգիրյանին փոխարինող չեն գտել։

ՍԴ-ն, փաստորեն, մերժեց ընդդիմադիրների բողոքը՝ Ջհանգիրյանին պահելով եւ թույլ տալով դատական ոլորտը «ռուլիտ» անել։ Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը Ջհանգիրյանին նշանակելու նպատակով նախ ԲԴԽ նախկին ղեկավար Ռուբեն Վարդազարյանի դեմ ապօրինի քրեական գործ հետապնդում սկսեց, որը դոփում է տեղում, Ջհանգիրյանին էլ օրենքի խախտմամբ ԲԴԽ նախագահի ԺՊ նշանակեց եւ 2 տարի պահում է այս կարգավիճակում, որովհետեւ Վարդազարյանին ազատելու համար օրինական հիմքեր են պետք։

Ջհանգիրյանի գործով ՍԴ վճիռը կհրապարակվի վաղը՝ մայիսի 10-ին, որոշումն ընդունվել է 6 կողմ, 3 դեմ ձայներով, դեմ են եղել նախկին նախագահ Հրայր Թովմասյանը, Արեւիկ Պետրոսյանը, երրորդը ըստ մեր աղբյուրի Երվանդ Խունդկարյանն է։

Ապրիլի 30-ին բարձր դատարանը նիկոլահաճո մեկ այլ որոշումն էր ընդունել՝ սահմանադրական ճանաչելով ծանր վիրավորանքը քրեականացնելու մասին աղմկահարույց հոդվածը: Հիշեցնենք՝ հոդվածի սահմանադրականությունը Բարձր դատարանում վիճարկել էր Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։ Նրա պնդմամբ՝ ՍԴ-ն «այս հոդվածը պետք է ճանաչի հակասահմանադրական և Կառավարությանն ու ԱԺ-ին հանձնարարի, որ գնան ու ճիշտ մեթոդներով պայքարեն վիրավորանքի ու հայհոյանքի արատավոր երևույթների դեմ ու Քրեական օրենսգիրքը չօգտագործեն քաղաքական նպատակների համար»:

Գլխավոր դատախազության վիճակագրության համաձայն՝ իշխանությունների կողմից քրեականացված «ծանր վիրավորանքի» հոդվածով անցած ութ ամսում հարուցվել է ավելի քան 800 քրեական գործ։ Փաստենք, որ մինչ օրս դատարան հասած գրեթե բոլոր գործերը մեկ մարդու՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին վիրավորելու համար են։ Եւ հոդվածն էլ հատուկ դրա համար է ընդունվել։ Հիշեցնենք՝ «Ծանր վիրավորանքը» քրեականացնող օրենքը հեղինակել էին իշխանական մի խումբ պատգամավորներ։ Այն ընդունվեց անցած ամռանը՝ բացառապես «Քաղաքացիական պայմանագրի» ձայներով, ընդդիմադիրները բոյկոտեցին քվեարկությունը։ Ըստ այդ փոփոխության` այժմ ցանկացած ոք կարող է բարձր տուգանքներից մինչև եռամսյա կալանքի դատապարտվել՝ իշխանության ներկայացուցիչներին ու հասարակական գործիչներին վիրավորելու համար։ Այս օրենքն ապաքրեականացնելու կոչով Հայաստանին են դիմել միջազգային մի շարք հեղինակավոր կառույցներ, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը, իսկ Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը սա խոսքի ազատության հստակ նահանջ էր դիտարկել։

Վերը նշված որոշումից մեկ օր առաջ էլ բարձր դատարանը սահմանադրական ճանաչեց Ազգային ժողովի նախագահի ընտրությունը, որի իրավաչափությունը վիճարկում էին ընդդիմադիր պատգամավորները։ Ընդդիմադիրները յոթ ամիս առաջ ներկայացված իրենց դիմումում պնդել էին, որ ԱԺ նախագահի իրենց թեկնածուները՝ Մխիթար Զաքարյանը և Արթուր Սարգսյանը հնարավորություն չեն ունեցել մասնակցելու խորհրդարանի նիստին՝ կալանավորված լինելու պատճառով, և հնարավորություն չեն ունեցել նեկայացնել իրենց ծրագիրը. այդպիսով խախտվել է նրանց սահմանադրական իրավունքը, ուստի Ալեն Սիմոնյանի ընտրությունն օրինական չէ։ Մայիսի 2-ին ՍԴ-ն հրապարակել է Ալեն Սիմոնյանի վերաբերյալ վճիռը, այն, մեր տեղեկություններով, կրկին ընդունվել է 3/6 հարաբերակցությամբ, Երվանդ Խունդկարյանը նաեւ հատուկ կարծիք է գրել, որով հայտնում է իր անհամաձայնությունը Բարձր դատարանի կայացրած որոշման վերաբերյալ եւ ներկայացնում իր առարկությունները։ Նա տեղեկացնում է նաեւ, որ ի սկզբանէ ինքն է նշանակված եղել որոշման զեկուցող, այդ կարգավիճակում հարցումներ է արել ԿԸՀ, ԱԺ եւ որոշ հարցերի վերաբերյալ պարզաբանումներ ստացել, որոնք իր կարծիքով «էական նշանակություն ունեին սույն գործով կայացրած որոշումների վրա», մինչդեռ ինչպես Խւնդկարյանն իր հատուկ կարծիքում է նշում, դրանք հաշվի չեն առել։

ՍԴ դատավորի փաստարկները հիմնված են այն պնդումի վրա, որ Մխիթար Զաքարյանն ու Արթուր Սարգսյանը, լինելով պատգամավոր, ապօրինի են ազատազրկված եղել, նրանց անազատության մեջ պահելու համար առկա չէ ԱԺ համաձայնություն, ինչը օրենքի պահանջն է, ուստի գործընթացը չի կարող համարվել սահմանադրական։ Հիշեցնենք նաեւ, որ ժամանակին Երվանդ Խունդկարյանին վճռաբեկ դատարանի նախագահից հանելով տեղափոխեցին ՍԴ՝ խոստանալով նշանակել ՍԴ նախագահ, սակայն, ինչպես սովորաբար անում են, խաբեցին։ Ըստ ամենայնի, դա էլ է դեր խաղացել, որ Խունդկարյանն ավելի անկախ լինի իր դիրքորոշման մեջ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Գործարկվելու է էլեկտրական շչակ Դատախազությունն ընթացք է տվել Գոռ Վարդանյանի ... Ավշարի նախկին ղեկավարի հափշտակած 3 անշարժ գու... Ադրբեջանը միջազգային հայցերից հրաժարվելու մաս... Դիլիջանի ոլորաններում իրականացվում են մաքրման... Վաճառակետը չի տրամադրել հսկիչ-դրամարկղային կտ... Ուզում եմ որոշ դիտարկումներ անել վերջին նշանա... Երևանում ծառն ընկել է ավտոմեքենայի վրա 1 զոհ, 6 վիրավոր. վթար` Մարգարա-Վանաձոր ճանապ... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Պանրագործարանի արտադրական գործունեությունը մա... ԱՄՆ-ն չի մասնակցի Իրանի և «եվրաեռյակի» միջև մ... Էդուարդ Հակոբյանը կնշանակվի ՊԵԿ նախագահ Լեհաստանի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանու... «Վերադարձ Երևան»․ Աննա Հակոբյանը տեսանյութ է ... Ռամոսը կարիերան շարունակելու նոր տարբերակ ուն... Աստղագուշակ՝ նոյեմբերի 26-ի համար Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Մանրամասներ՝ Գառնիում տեղի ունեցած հրդեհից Ջերմուկի, Սիսիանի տարածաշրջաններում և Սարավան... Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... Մամուլի ազատության առումով Վրաստանը հետ է մնո... Դատարանը կարճել է Թրամփի դեմ հարուցված քրեակա... Մարզպետներն իրար են անցել. հավաքել են համայնք... Ինչո՞ւ է միջազգային իրավունքի ողջ համակարգը հ... Վերջին տարիներին արտերկրում սովորող ՀՀ քանի՞ ... Ինչ ճանապարհ է անցել և ինչ է հայտարարագրել ԲԴ... Կգումարվի ՀՀ ԱԺ հերթական նստաշրջանը. կհրավիրվ... Վթարային ջրանջատում՝ Երևանում և Գեղարքունիքի ... Գուտերեշը դատապարտել է հակահետևակային ականներ... Իսրայելի հետ հրադադարի մասին համաձայնագիրը կն... Ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահա... Վերացվել է հանրային սննդի օբյեկտի խոհանոցի ար... Սա կարող է լինել իմ վերջին մրցաշրջանը Մանչեսթ... «Փարվանա»-ի մոտ բախվել են «Mercedes»-ը և «BMW... Արսենալի նախկին հարձակվող հազիվ է փրկվել դանա... Մանկապարտեզի դաստիարակը սաներից մեկին պարբերա... Ադրբեջանը հայտնվել է բավականին ոչ նախանձելի կ... Ոչ ոք չպետք է լռի բռնության առջև, դա յուրաքան... Ռումինիայի վարչապետը հրաժարական է տվել Սոցիալ... Վիճաբանության ժամանակ մարմնական վնասվածք պատճ... Ատալանտայից անդրադարձել են Սպերցյանի հնարավոր... Միրզոյանը շնորհավորել է Մակա Բոչորիշվիլուն՝ Վ... 24-ամյա վարորդը «Նիվա»-ով բախվել է կովին և հա... Իրազեկման հանդիպում-քննարկումներ՝ քրեակատարող... Ի՞նչ են քննարկել Թրամփն ու Ալիևը Գիշերային ակումբում ծեծկռտուք է եղել. կա վիրա... Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան կնոջ հետ Հայաս... Լարված իրավիճակ. տղամարդը մարտական նռնակով զի... Թուրքիայում երկրաշարժ է գրանցվել Աշոտ Նադանյանը՝ Հայաստանի վետերանների արագ շա... Փսորիազով քրոնիկ բորբոքումներ. Ինչ անել Հպարտ եմ կրթվելու և լուսավորվելու մեր պապերի ... Կոթի գյուղում տներ են այրվել Կարեն Անդրեասյանը պաշտոնավարման ողջ ընթացքում... Երևանի պարեկները թմրանյութի ապօրինի շրջանառու... Ուժի մեջ են մտել անհատական շարժունակության մի... Բռնության կանխարգելումը ՆԳՆ առաջնահերթություն... Կաշառք ստանալու և տալու վարույթով ձերբակալվել... Քննարկվել են նախարարության և Եվրոպական ներդրո... Գոռ Վարդանյանի ֆիլմի առնչությամբ ԿԳՄՍՆ-ն դիմե... Կուրսկի մարզում ռուսական ուժերը բրիտանացու են... Ձյուն, մառախուղ. ինչ իրավիճակ է Հայաստանի ճան... Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը ԵԽ ներկայացուցչի հետ քննարկվել են դատաիրավակա... ՆԱՏՕ-ն կուժեղացնի Բալթիկ ծովի չափազանց կարևոր... Քննարկվել են սիգի ձվադրման ժամանակահատվածով պ... Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է 2024 թ. ... Պատգամավոր դարձած օլիմպիական չեմպիոնները չեն ... Ուշադրություն․ գործարկվելու է էլեկտրական շչակ Եգիպտոսի ափերի մոտ խորտակված նավի վրա ՀՀ քաղա... Տիգրան Համբարձումյանը՝ Շախմատի աշխարհի 8-12 տ... Հովիկ Աղազարյանը որոշել է հետաձգել մանդատը վա... Պետությանն է վերադարձվել շուրջ 4 միլիարդ դրամ... Հովիկ Աղազարյանը հանդիպել է ԱԺ նախագահի հետ ՔՊ-ի երիտթևի անդամ, Շրջակա միջավայրի նախարարո... Միրզոյանը չի մասնակցի ՀԱՊԿ ԱԳ նախարարների, պա... Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նա... ՄԻՊ-ն անդրադարձել է փաստաբանների վրա «Հարկայի... ՌԴ դեսպանը հույս է հայտնել, որ հայ-ռուսական ա... Տանը 7 միլիոն դրամի թմրամիջոց են պահել, որ հե... Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման ... Ճամբարակում ու Սպիտակի ոլորաններում ձյուն է տ... Սևանա լճի մակարդակը իջել է Դպրոցի տնօրենն ազատվել է պաշտոնից «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը թանկ... Ժաննա Անդրեասյանը կմեկնի արձակուրդ Լեհաստանի նախագահը կժամանի Հայաստան Ես հիասթափված եմ․․․ Սպասենք ու տեսնենք․ Սալահ... Կենտրոնի թաղապետարանի աշխատակից է կալանավորվե... Երկրում դեռևս կան ռևանշիստական ​​ուժեր․ Պապու... Թուրքիան նախապես մերժել է պաղեստինաիսրայելակա... «Ծանր աշխատանք է»․ Չեխիայի դեսպանը Երևանում ն... Սուրեն Պապիկյանն այցելել է սահմանագոտի (լուսա... Աշխատանքը կատարել մեծ նվիրումով և չխուսափել ո... Մանրամասներ՝ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին տե... Կոնտեն պատմել է՝ ինչ է ասել ֆուտբոլիստներին Ռ... 2025 թ․ կսկսվեն Հավուց Թառի Սբ. Ամենափրկիչ եկ... Օդի ջերմաստիճանը կնվազի «Ռոբերտ Աբաջյանի նման տղերք ենք տվել, ինչպե՞ս...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan