Մարգարիտա Սիմոնյանը պատմել է իր ազգականների սխրագործությունների մասին
Russia Today-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 77 ամյակի օրը հիշել է իր հերոսական ազգականների մասին՝ թվելով նրանց սխրագործողությունները։
«Այսօր մենք կհիշենք։
Ադամ Մարգարյանին՝ իմ մոր հորը, որը վիրավորվել է Ստալինինգրադի մերձակայքում։
Նրա եղբորը՝ Արամ Մարգարյանին, տանկիստ է, Պրոխորյան մարտի մասնակից։
Գեղեցիկ Դեմիրճյանին՝ իմ մայրիկի մայրը, որը 14 տարեկանում ճակատ ծխախոտ էր մատակարարում։
Սարգիս Սիմոնյանին՝ իմ հոր հորը, որը կռվել է Ղրիմում։
Ռայա Սիմոնյանին՝ իմ պապիկի կրտսեր քրոջը, որը պարտիզան էր Ղրիմի անտառներում եւ 11 տարեկանում վիրավորվել է։
Ալոեւ Գրիգորիին՝ իմ տատիկի հորը, որը վիրավորվել է Սապուն լեռան մերձակայքում։
Եվ բոլորդի, միլիոնավոր ընկածներին ու ողջ մնացածներին, մեր հարզատներին, հերոսներին։ Ես ձեզ հիշում եմ, սիրում, գլուխ խոնարհում։
Շնորհակալություն այսօրվա, հայրենիքի, հպարտության, մշտական օրինակի համար, թե ինչպիսին պետք է լինեն իրական մարդիկ։
Շնորհավոր հզոր տոնը, շնորհավոր Հաղթանակի օրը»,- գրել է Մարգարիտան։