Թուրքիայի լիիրավ անդամակցությունն անհրաժեշտ է ԵՄ ապագայի համար․ Էրդողան
Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Եվրամիությանը կոչ է արել կենտրոնանալ Բրյուսելի եւ Անկարայի միջեւ ընդհանուր հայտարարների, այլ ոչ թե տարաձայնությունների վրա՝ ասելով, որ «Թուրքիայի լիիրավ անդամակցությունը կարեւոր է ԵՄ ապագայի համար»:
«Ավելի ու ավելի բարդացող աշխարհում երկու կողմերի համար էլ ձեռնտու է կենտրոնանալ ընդհանուր հայտարարների, այլ ոչ թե տարբերությունների վրա, եւ հիմնարար արժեքների, որոնք մենք պաշտպանում ենք, այլ ոչ թե շահերի բախման վրա, եւ բոլոր ոլորտներում ամրապնդել հարաբերությունները Թուրքիայի եւ ԵՄ-ի միջեւ»,- ասված է Էրդողանի գրավոր հայտարարության մեջ, որը հրապարակվել է 9-ին՝ Եվրոպայի օրվա կապակցությամբ:
Նախագահի խոսքով՝ ԵՄ-ին Թուրքիայի լիիրավ անդամակցության գործընթացը, որին Անկարան «համբերատար եւ վճռականորեն աջակցում է, չնայած բոլոր տեսակի խոչընդոտներին», պետք է ընթանա կառուցողական մոտեցմամբ։ «Դա անհրաժեշտ է ապագայի համար ԵՄ-ի սեփական ծրագրերի, հեղինակության եւ վստահության տեսանկյունից»,- հավելել է նա:
«ԵՄ-ն, որը հեռացել է իր հիմնարար սկզբունքներից եւ վերջին տարիներին նթարկվել է անդամ երկրների կարճաժամկետ քաղաքականության ազդեցությանը, ժամանակն է, որ իր համար պատմություն գրի՝ ներառելով Ուկրաինայի պատերազմը»,- հավելել է Էրդողանը։
«Այսօր այս ողբերգությունը, որը տեղի է ունենում Եվրոպայի կենտրոնում ողջ աշխարհի աչքի առաջ, նախազգուշացում է ԵՄ-ի համար»,- ասել է Էրդողանը` ընդգծելով, որ այժմ անհրաժեշտ է համերաշխություն, համագործակցություն եւ, առաջին հերթին, հեռատեսություն եւ համարձակ հեռանկար, ինչպես այն ժամանակներում, երբ դրվեցին եվրաինտեգրման հիմքերը։
Էրդողանի խոսքով՝ ուկրաինական պատերազմի հետեւանքները, որը հասել է համաշխարհային մակարդակի, հաստատել են, թե որքանով Թուրքիան «ռազմավարական նշանակություն ունի ԵՄ-ի համար բազմաթիվ ոլորտներում, մասնավորապես՝ անվտանգության, միգրացիայի, մատակարարման շղթաների եւ էներգետիկայի»