«Քո շնորհիվ երազանքս իրականացավ»․ Արմինե Ճաղարյանի ամուսնու գրառումն՝ արված ամիսներ առաջ
Այսօր տեղի ունեցած ողբերգական դեպքի արդյունքում մահացել է հաղորդավարուհի Արմինե Ճաղարյանը։
Սոցիալական ցանցերում ամիսներ առաջ նրա ամուսինը կատարել էր հետեւյալ գրառումը․ «Աշխարհում ամեն օր ինչ-որ մեկը մահանում է հատակն ավլելիս, սպասքը մաքրելիս, եւ վերջին միտքն այս է. «Ես չօգտագործեցի իմ հնարավորությունը»: Բայց քո շնորհիվ երազանքս իրականացավ։ Իսկ երբ մեռնեմ, գիտե՞ս, թե ինչի մասին կմտածեմ վերջին վայրկյանին. «Ես ամեն ինչ ճիշտ արեցի եւ հիմա կարող եմ մեռնել»։