Մահացել է Այաքսի նախկին ֆուտբոլիստը. նա 29 տարեկան էր
Այսօր մայիսի 9-ին կյանքից հեռացել է «Այաքսի» և Կոնգոյի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Յոդի Լուկոկին:
29-ամյա ֆուտբոլիստի մահվան պատճառներն անհայտ են:
Հաղորդվում է՝ Լուկոկիի ընտանիքը շոկի մեջ է տեղի ունեցածից, քանի որ Յոդին վերջին շրջանում շատ երջանիկ էր, վերականգնվել էր երկարատև վնասվածքից հետո:
Կարիերայի ընթացքում Լուկոկին հանդես է եկել «Այաքսի», «Լուդոգորեցի» և «Յենի Մալաթյասպորի» կազմերում:
Ամստերդամյան թիմի կազմում նա ընդհանուր առմամբ 35 հանդիպման է մասնակցել և 3 անգամ դարձել է Նիդերլանդների չեմպիոն: