«Դիմադրության» շարժման հանրահավաքը՝ Ֆրանսիայի հրապարակում (ուղիղ)
«Դիմադրության» շարժումը Ֆրանսիայի հրապարակում համազգային հանրահավաք է հրավիրել: Նշենք, որ շաբաթ եւ կիրակի օրերին ավտոերթեր են կազմակերպվել դեպի Վանաձոր եւ Գյումրի:
Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 2-ից խաղաղ անհնազանդության ակցիաներ են սկսվել Երեւանում, ամեն օր փակվում են մի շարք փողոցներ: Մայիսի 2-ից Երևանի Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքներ են իրականացվում։ Բացառություն է եղել միայն կիրակի օրը: Ֆրանսիայի հրապարակում վրաններ են տեղադրված արդեն մեկ շաբաթ: