ՌԴ-ում գրանցվել են ավելի քան հազար հեկտար մակերեսով անտառային հրդեհներ
Կրանսոյարսկի երկրամասի տարածքում երկուշաբթի առավոտյան 1 300 հեկտար ընդհանուր մակերեսով 13 անտառային հրդեհ է գրանցվել, տեղեկացվել է շրջանի անտառային հրդեհների կենտրոնի կայքում։
«Հրդեհներ են բռնկվել Իլանի, Տասեեւի, Ենիսեյի, Եմելյանովսկի, Սուխոբուզիմսկի, Աբասկի, Ուժորսկի, Նովոսելովսկի շրջաններում։ Բնակավայրերին վտանգ չի սպառնում»,- նշվել է հաղորդագրությունում։
Հրդեհների մարման աշխատանքներին մասնակցում է 216 մարդ, գործադրված է 34 միավոր տեխնիկա։
Ինչպես տեղեկացվել էր, շաբաթ առավոտյան երկրամասում փոթորկոտ քամի է սկսվել, որի արագությունը հասել է 40 մ/վրկ-ի։ Ծառերի կոտրվելու, էլեկտրալարերի եւ էլեկտրահաղորդման գծերի ընկնելու հետեւանքով շրջանի շատ տարածքներում անմիջապես հրդեհներ են սկսվել։
Վերջին տվյալներով՝ հինգ մարդ զոհվել, 19 մարդ տուժել է։
Տարերային աղետի հետեւանքների վերացմանը մասնակում են օպերատիվ ծառայությունների աշխատակիցները, արդյունաբերական ձեռնարկությունների աշխատողները, կամավորականներ։ Հրդեհից տուժել են 518 բնակելի տուն, 309 կառույց եւ 61 ավտոմեքենա։
Երկրամասի ԱԻՆ-ի տվյալներով՝ շրջանի բնակավայրերի բոլոր հրդեհները տեղայնացված են։
Զանգվածային հրդեհների պատճառով երկրամասում արտակարգ դրություն է մտցվել։