Գերմանիայի արտգործնախարարի վրա ձու են նետել նախընտրական հանրահավաքի ժամանակ
Գերմանիայի արտաքին գործերի նախարար, կուսակցության առաջնորդներից Աննալենա Բերբոկն այցելել է Գերմանիայի Վուպերտալ քաղաքում Կանաչների նախընտրական հանրահավաքը, հայտնում է Der Spiegel-ը։ Պարբերականի տվյալներով՝ միջոցառումն ուղեկցվել է ԳԴՀ-ի կողմից Ուկրաինային զենք մատակարարմանը դեմ հանդես եկողների բողոքի ցույցով:
Der Spiegel-ի փոխանցմամբ՝ ցուցարարները Կանաչների կուսակցությանը մեղադրել են «պատերազմի հրահրման» եւ Գերմանիային ուկրաինական կոնֆլիկտի մեջ ներքաշելու փորձի մեջ, իսկ Բուրբոքի ելույթի ժամանակ ցուցարարներից մեկը հում ձու է նետել Գերմանիայի ԱԳՆ-ի գլխին, սակայն այն քաղաքական գործչին չի դիպչել:
Նախարարը, հարձակմանն ի պատասխան, ասել է, որ ավելի շատ հույսը դնում է «խոսքի ուժի, քան ձու նետելու վրա»։