Հարավային Սուդանում գրանցվել է խոլերայի՝ վերջին հինգ տարվա ընթացքում առաջին բռնկումը
Հարավային Սուդանում գրանցվել է խոլերայի՝ վերջին հինգ տարվա ընթացքում առաջին բռնկումը. մահացել է մեկ երեխա, վարակվել է ընդհանուր 31 մարդ, հայտնում է Medical Xpress-ը՝ վկայակոչելով տեղի առողջապահական մարմիններին։
Մահացել է յոթ տարեկան երեխա: Մյուս բոլոր վարակվածները բուժօգնություն են ստացել եւ դուրս են գրվել հիվանդանոցից, ասվում է հաղորդագրության մեջ։
Համավարակը հետեւել է տուժած տարածքներում փորլուծության դեպքերի կայուն աճին, ասվում է զեկույցում:
Սրանք խոլերայի առաջին դեպքերն են երկրում 2017 թվականի դեկտեմբերից ի վեր, երբ հիվանդությունը 436 մարդու կյանք էր խլել։
Խոլերան փորլուծության սուր ձեւ է, որը բուժվում է հակաբիոտիկներով եւ խոնավեցմամբ, բայց չբուժվելու դեպքում կարող է սպանել մի քանի ժամվա ընթացքում:
Այն առաջանում է մանրէից, որը սովորաբար փոխանցվում է վատ սանիտարական պայմանների պատճառով: Մարդիկ վարակվում են, երբ այս միկրոբը պարունակող սնունդ կամ ջուր են ընդունում:
2021-ի սկզբին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարել էր, որ աշխարհում ամեն տարի խոլերայի 1.3-ից 4 միլիոն դեպք է գրանցվում, ինչը հանգեցնում է 21.000-ից մինչեւ 143.000 մահվան: