Բորիսովը հայտարարել է Ռուսաստանում նորագույն հիպերձայնային հրթիռների փորձարկումների մասին
Ռուսաստանն աշխատում է տարբեր կրիչների համար նոր սերնդի հիպերձայնային հրթիռների ստեղծման ուղղությամբ, փորձարկումներն արդեն ընթանում են։ Այս մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Յուրի Բորիսովը։
«Աշխատանքներ են տարվում նոր սերնդի ցամաքային, օդային եւ ծովային տեղակայման հիպերձայնային հրթիռների ստեղծման ուղղությամբ: Իրենց բնութագրերով դրանք կգերազանցեն առաջատար պետությունների առկա եւ հեռանկարային զարգացումներին»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ նախատեսվում է արդիականացված եւ հեռանկարային ավիացիոն համակարգերը համալրել նոր հրթիռներով։ «Արդեն ընթանում են փորձարկումները «Տու-22Մ3Մ» հրթիռակիրների վրա»,- հավելել է Բորիսովը։