Ռուսաստանն արդեն սկսել է նավթ վաճառել մի շարք նոր գնորդների. Նովակ
ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը հայտնել է, որ ռուսական կողմն արդեն սկսել է նավթ վաճառել մի շարք նոր գնորդների։
Նա նշել է, որ ստեղծված իրավիճակում ռուսական նավթային ընկերությունները նոր ուղղություններ, մատակարարման նոր շղթաներ են փնտրում:։
«Մենք անշուշտ տեսնում ենք, որ կան նոր գնորդներ, այդ թվում՝ այլ ուղղություններով մատակարարներին նավթի արտահանման ծավալների ավելացում, այդ թվում՝ Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում»,- նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։
Նովակը հավելել է, որ Ռուսաստանը մի շարք նոր ենթակառուցվածքային նախագծեր է քննարկում՝ նավթի մատակարարումների դիվերսիֆիկացման համար։