ՆԱՏՕ-ի երկրները չցանկացան լսել Ռուսաստանին. Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի երկրները չեն ցանկացել լսել ՌԴ-ին, նրանք միանգամայն այլ պլաններ ունեին, Ղրիմի վրա հարձակում էր նախապատրաստվում։
«ՆԱՏՕ-ի երկրները չցանկացան լսել մեզ, իսկ դա նշանակում է, որ իրականում նրանք միանգամայն այլ պլաններ ունեին, եւ մենք դա տեսնում էինք։ Բացահայտ վարվում էր Դոնբասում հերթական պատժիչ գործողության նախապատրաստում, ներխուժում մեր պատմական հողեր, ներառյալ Ղրիմը»,- ասել է Պուտինը Կարմիր հրապարակում՝ ելույթ ունենալով Հաղթանակի զորահանդեսում։
Պուտինը նշել է, որ Կիեւում հայտարարում էին միջուկային զենքի հնարավոր ձեռքբերման մասին։