Երկու չինական նավ մուտք է գործել Ճապոնիայի տարածքային ջրեր
Չինաստանի պարեկային ծառայության երկու նավ մուտք է գործել Ճապոնիայի տարածքային ջրեր, հաղորդում է NHK-ն։ Միջադեպը տեղի է ունեցել Սենկակու կղզիների մոտ։ Այդ կղզիներին, ինչպես հաղորդվում է, հավակնում է Պեկինը:
Ռազմանավերը փորձել են մոտենալ ճապոնական ձկնորսական նավերին։ Ծովային անվտանգության ազգային ծառայությունը պարեկային նավակներ է ուղարկել այդ հատված՝ իրենց ձկնորսների անվտանգությունն ապահովելու համար:
Նրանք չինական նավերին կոչ են անում լքել Ճապոնիայի տարածքային ջրերը։
Սենկակու կղզիները (չինական անվանումը՝ Դյաոյու) վեճի առարկա են Չինաստանի եւ Ճապոնիայի միջեւ։ Ըստ Տոկիոյի՝ ճապոնական կողմը դրանք գրավել է 1895 թ., Պեկինում հիշեցնում են, որ 1783 եւ 1785 թթ. ճապոնական քարտեզներում կղզիները որպես չինական տարածք են նշված:
Քանի որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին Սենկակուները գտնվում էին ԱՄՆ-ի վերահսկողության տակ, դրանք փոխանցվեցին Ճապոնիային: Դա տեղի ունեցավ 1972 թ.: