Ուիլ Սմիթի մասնակցությամբ նոր ֆիլմի պրեմիերան հետաձգվել է մինչև 2023 թվկան
«Apple TV+» սթրիմինգային ծառայությունը մինչեւ 2023թ․-ը հետաձգել է «Ազատագրում» ժապավենի պրեմիերան։ Հայտնի չէ՝ արդյոք ի վերջո ժապավենը կթողարկվի՞ հարթակում։
Այն պատմում է թխամորթ ստրուկ Փիթերի մասին, որը փախչում է Լուիզիանայի պլատացիայից եւ մասակցում 1863թ․-ի քաղաքացիական պատերազմին։
Ժապավենի նկարահանման գործընթացն ավարտվել է 2021թ․-ին։ Ժապավենի ռեժիսորը Անտուան Ֆուկուան է, որը հայտնի է «Մեծն հավասարեցնողը» նախագծի վրա աշխատանքով։ Հիմնական դերերից մեկը կատարում է Բոն Ֆոսթերը։
Ենթադրվում է, որ որոշումը հաջորդել է «Օսկար» կինոմրցանակաբաշխության ընթացքում տեղի ունեցած սկանդալին։ Սմթիը հարվածել էր հաղորդավար Քրիս Ռոքին, երբ վերջինս կատակել էր իր կնոջ՝ Ջադա Փինքեթ Սմիթի մասին։
Ակադեմիայի որոշմամբ՝ Սմիթին 10 տարով զրկել են կինոակադեմիայի արարողություններին մասնակցելու իրավունքից։ Ավելի վաղ որոշ ստոդիաներ դադարեցրել էին աշխատանքը «Վատ տղաներ 4»-ի եւ «Պայծառության» սիքվելի վրա աշխատանքը, որում Սմիթը կատարում է գլխավոր դերը։