Ավստրալիայում սկսվել է խորհրդարանական ընտրությունների ժամանակից շուտ քվեարկությունը
Երկուշաբթի՝ մայիսի 9-ին Ավստրալիայում սկսվել է արտահերթ համընդհանուր խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը։ Ինչպես տեղեկացրել են երկրի կենտրոնական ընտրական հանձնաժողովում, այն կտեւի մինչեւ մայիսի 21-ի շաբաթ օրը, որը կլինի ընտրաթերթիկների հանձնման հիմնական եւ վերջին օրը։
ԿԸՀ-ում նշել են, որ այն ընտրողների համար, որոնք կցանկանան ժամանակից շուտ քվեարկել, ամբողջ երկրում կբացվեն ավելի քան 500 ընտրատեղամասեր, դրանք կաշխատեն ամեն օր ժամը 08.00-ից մինչեւ 18.00-ն։
Մինչ այդ ընտրական հանձնաժողովում տեղեկացրել էին, որ 2022թ. խորհրդարանական ընտրությունների ընթացքում մտադիր է քվեարկել ավելի քան 17,2 մլն ընտրող, ինչը կազմում է ձայնի իրավունք ունեցող ավստրալացիների 96,8 տոկոսը։ Նրանք պետք է ընտրեն Ներկայացուցիչների պալատի 151 պատգամավոր եւ 76 սենատորներից 40-ին։ Ընտրությունների հիմնական օրը երկրում կբացվի ութ հազար ընտրատեղամաս, որտեղ կաշխատի ավելի քան 105 հազար կամավորական։ Քվեարկել կարելի է նաեւ դիվանագիտական ներկայացուցչություններին եւ հյուպատոսական հաստատություններին կից 109 ընտրատեղամասերում։