Բաքվում հարձակվել են լրագրողի վրա
Բաքվում զինված հարձակում է տեղի ունեցել լրագրող Այթեն Մամեդովայի վրա: Հաղորդվում է, որ լրագրողը հարձակման է ենթարկվել իր բնակարանի շենքում։ Անհայտ տղամարդը նրա հետեւից վերելակ է մտել եւ, դանակը կոկորդին դնելով, պահանջել է չլուսաբանել քրեական գործերից մեկի դատավարությունը։ Միջադեպի կապակցությամբ հետաքննություն է սկսվել։