Մի շարք ծնողներ գնացել են Եռաբլուր՝ դիմավորելու վարչապետին, բայց նա ուղղակի փախել է Եռաբլուրից․ զոհվածի քույր
Առավոտյան 07:00-ից մի շարք ծնողներ հատուկ գնացել են Եռաբլուր՝դիմավորելու վարչապետին, սակայն հանդիպումը չի կայացել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել 44-օրյա պատերազմում զոհված Գեւորգ Ջավաղյանի քույրը։
Նա, մասնավորապես, նշել է․
«Առավոտյան 07:00-ից ծնողներս ու մի շարք ծնողներ հատուկ գնացել են Եռաբլուր՝ դիմավորելու մեր մեծարգո և հարգարժան, շատ սիրելի, պաշտելի, երկրի գլխավոր հրամանատար վարչապետին…
Բայց, ավաղ նրանց հանդիպումը չի կայացել, որովհետև վերջինս ուղղակի փախել է Եռաբլուրից)
Այն մարդն է փախել, որը մի քանի օր առաջ ամբիոնից վանկարկում էր՝ « այ տենց փախնելու եք, ոնց միշտ եք փախել»,- նշել է նա։