«Մեծ յոթնյակի» ղեկավարները հայտարարել են Ուկրաինային աջակցելու պատրաստակամության մասին
G7-ի երկրների ղեկավարները առցանց հանդիպման ժամանակ, որին մասնակցել է նաև Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, հայտարարել են, որ կշարունակեն այդ երկրին ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն՝ հայտնում է ТАСС-ը։
«Այսօր մենք՝ G7-ը, վստահեցրել ենք նախագահ Զելենսկուն նոր պարտավորություններ ստանձնելու մեր պատրաստակամության մասին՝ օգնելու ապահովել Ուկրաինայի ազատ և ժողովրդավարական ապագան»,- ասել են G-7-ի առաջնորդները:
«Մեծ յոթնյակի» երկրների ղեկավարները հայտարարել են նաև Ուկրաինայում «Ռուսաստանի հաղթանակը կանխելու» մտադրության մասին։
Նրանք բացատրել են, որ շարունակելու են հետևել ներկա կուրսին՝ օգնել Ուկրաինային զենքի մատակարարման հարցում, պաշտպանել նրա կայքերը հաքերային հարձակումներից և ընդլայնել համագործակցությունն այդ երկրի հետ։ Յոթնյակը հավելել է, որ ցանկանում է բարելավել պետության տնտեսական և էներգետիկ անվտանգությունը։
Ավելի վաղ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել էր, որ Ռուսաստանը ոչնչացրեց ՆԱՏՕ-ն դեպի արևելք ընդլայնելու Արևմուտքի ծրագրերը։ Այդ իսկ պատճառով անվտանգության երաշխիքների վերաբերյալ Մոսկվայի նախաձեռնությունները մնացին անարձագանք, ասել է նա։