ՌԴ-ում նախապատրաստվում են Հայրենական Մեծ պատերազմի 77-ամյակին նվիրված Հաղթական շքերթին
Այսօր՝ մայիսի 9-ին, ՌԴ այրաքաղաքում տեղակայվում է ռազմական տեխնիկան, ամբողջ մասշտաբով ընթանում է նախապատրաստումը Հայրենական Մեծ պատերազմի 77-ամյակին նվիրված Հաղթական շքերթին:
Նշենք, որ Դոնեցկում առաջին անգամ 2015 թվականից հետո չի լինի ոչ մի հաղթանակի շքահանդես, ինչպես նաև չի կայանա ամենամյա Անմահ Գունդ քայլերթը:
Ձեզ ենք ներկայացնում Հաղթանակաի շքահանդեսը Խաբարովսկում:
Մոսկվայում այն կկայանա մեր ժամանակով՝ ժամը 11:00-ին:
Նշենք, որ այսօր, մայիսի 9-ին, տոնվում է Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 77-ամյակը:
Արդեն ավանդույթ է, որ այդ կապակցությամբ երկրի ատրբեր հատվածներում, այդ անցկացվում է Հաղթանակի շքահանդեսը: Մոսկվայի Կարմիր Հրապարակում այն կսկսվի ռուսական ժամանակով ժամը 10:00-ին :
Ուղիղ եթերում կարելի կլինի այն դիտել «Россия 1», РЕН ТВ ևНТВ հեռուստաալիքներով:
Շքահանդեսը կընդունի ՌԴ ՊՆ Սերգեյ Շոյգուն, ապա ելույթ կունենա ՌԴ նախագահ պուտինը:
Նախագահի հանդիսավոր խոսքից հետո Կարմիր Հրապարակով կանցնեն 11 հազար մարդ, ովքեր ներկայացնում են ՌԴ բոլոր տեսակի ռազմական ուժերը, հիմնարկները: