Ռուսաստանում կոնյակի արտադրության ոլորտում կարող են լուրջ խնդիրներ ի հայտ գալ
«Սոյուզկոնյակի» նախագահ Դմիտրի Չերնեւը հայտնել է, որ Ռուսաստանում կարող են խնդիրներ ի հայտ գալ՝ կապված կոնյակի արտադրության հետ, քանի որ արդեն ներկրվող դիստիլյատի դեֆիցիտ է նկատվում: Նրա խոսքով՝ դեռեւս բարդ է այդ դեֆիցիտը բնութագրել թվերով:
«Ռուսական կոնյակները 70 տոկոսով պատրաստված են ներկրվող հումքից՝ կոնյակի դիստիլյատներից, որոնք բերվում են արտասահմանից»,- մեկնաբանել է Չերնեւը Газете.ру-ին տված հարցազրույցում: Նրա խոսքով՝ այդ արտադրանքը հիմնականում ներմուծվում է Ֆրանսիայից, Իսպանիայից, ինչպես նաեւ Հայաստանից, Ուզբեկստանից, Ղազախստանից: Եվրոպայից այժմ դադարեցվել է ներկրումը:
Միեւնույն ժամանակ նշվում է, որ ռուսական խաղողն ամբողջությամբ հատկացվում է ռուսական գինիների արտադրությանը: