Չինաստանի հարավում հսկայական կարստային քարանձավ է հայտնաբերվել
Չինացի քարանձավագետները հսկայական կարստային փոս են հայտնաբերել երկրի հարավում գտնվող Գունասի-Չժուան ինքնավար մարզի տարածքում: Այդպիսով, դրանց թիվն այդ տարածաշրջանում, որը հայտնի է որպես «կարստային փոսերի մայրաքաղաք», հասել է 30-ի, հատնում է «Սինխուան»:
Կարստային հորի երկարությունը 306 մետր է, լայնությունը՝ 150 մետր, իսկ խորութունը՝ 192: Ծավալը գերազանցում է 5 մլն խորանարդ մետրը:
Մասնագետների խոսքով՝ փոսի պատերին քարանձավների հետքեր են պահպանվել, իսկ հատակին պահպանվել է նախնական անտառային համակարգը:
Քարանձավագետների գիտարշավն ավարտվել է ուրբաթ՝ այն բանից հետո, երբ թիմի անդամները պարաններով իջել են 100 մետր ժայռի երկայնքով, որից հետո նրանց եւս մի քանի ժամ է պետք եղել փոսից դուրս գալու համար: