ԱՄՆ-ում ինքնաթիռի ուղևորը վայրէջքի ժամանակ բացել է դուռը և ցատկել թևի վրա
ԱՄՆ-ում United Airlines-ի ուղևորը վայրէջքի ժամանակ բացել է ինքնաթիռի վթարային դուռը և ցատկել թևի վրա։ Այս մասին հայտնում է Business Insider-ը։
Հրատարակության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել Չիկագոյի օդանավակայանում։ Ինքնաթիռը նոր էր ժամանել Սան Դիեգոյից և թռիչքուղուց շարժվում էր դեպի տերմինալի շենք։ Իրավապահ մարմինների ներկայացուցիչների խոսքով՝ ճանապարհորդներից մեկը որոշել է չսպասել սանդուղքին, բացել է վթարային դուռը և ցատկել թևի վրա, իսկ հետո՝ գետնին։
Այնտեղ նրան ոստիկանությունը ձերբակալել է։ Հաղորդվում է, որ միջադեպը չի ազդել օդանավակայանի աշխատանքի վրա, և մյուս ուղևորները կարողացել են առանց որևէ խնդրի լքել օդանավը։