G7-ի առաջնորդները կոչ են արել Ռուսաստանին ապաշրջափակել Ուկրաինայից սննդամթերքի ներկրումը
G7-ի երկրների ղեկավարները ՌԴ-ին կոչ են արել ապաշրջափակել Ուկրաինայից պարենի ներմուծումը, դրանից հրաժարվելը կդիտարկվի որպես հարձակում համաշխարհային պարենային ապահովման վրա: Այդ մասին ասված է «Մեծ յոթնյակի» ղեկավարների հայտարարության մեջ՝ ամփոփելով կիրակի օրը Վլադիմիր Զելենսկու մասնակցությամբ կայացած տեսակոնֆերանսի արդյունքները:
«ՄԱԿ-ի հետ միասին մենք կոչ ենք անում Ռուսաստանին իր միջազգային պարտավորություններին համապատասխան դադարեցնել շրջափակումն ու այլ գործողությունները, որոնք խոչընդոտում են ուկրաինական պարենային արտադրությանն ու արտահանմանը։ Այդ կոչին չհետևելը կդիտվի որպես հարձակում համաշխարհային պարենային ապահովման վրա»,- ասված է հայտարարության մեջ։
Նրանք նշել են, որ կշարունակեն Ուկրաինային աջակցելու փորձերը հաջորդ ցանքատարածությունների նախապատրաստման և արտահանման իրականացման գործում, այդ թվում՝ այլընտրանքային միջոցներով: