Հակառակ իշխանական ստոր սադրանքներին, Գյումրիում կայացավ բազմամարդ հանրահավաք. Գեղամ Մանուկյան
Հակառակ իշխանական ստոր սադրանքներին, Գյումրիում կայացավ բազմամարդ հանրահավաք սրանզ հեռացման պահանջով: Այս մասին իր ֆեսյբուքյան էջում գրել է «Դիմադրություն» շարժման անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
«Հակառակ իշխանական ստոր սադրանքներին, Գյումրիում կայացավ բազմամարդ հանրահավաք սրանց հեռացման պահանջով: Շատ գյումրեցիների հետ զրույց բռնվեցի: Զորակցում էին, նաեւ կային սուր քննադատներ: Նրանց էլ եմ փորձում հասկանալ, իշխանական քարոզչական մամլիչի տակ են:
ՄԻԱՅՆ չեմ կարողանում հասկանալ այն ստահակներին, որոնք կաշառքով, խաբելով, մոլորեցնելով մի խումբ գյուղացիների հանել էին ճանապարհ փակելու: Ի դեպ, դրանց մեծ մասը կապ չունեին գերիների ու գյուղի հետ:
Վերջում մոտեցավ գյումրեցի մի տղամարդ, թե բոլորի անունից կներես: Ներելու հարց չկա: Հիմա մեկ հարց ունենք. մեր հասարակությունը թշնամացրած նեռին շուտ հեռացնել»,- գրել է նա: