Աֆղանստանում կանայք պետք է պարտադիր հիջաբ կրեն․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մտահոգված է
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ մտահոգված է Աֆղանստանում կանանց համար հիջաբի պարտադիր կրմամբ, թալիբներին կոչ է արել կատարել իրենց խոստումները և պահպանել մարդու իրավունքները:
«Ես անհանգստացած եմ «Թալիբան»- ի այն հայտարարությամբ, որ կանայք պետք է փակեն իրենց դեմքը հասարակական վայրերում և տնից դուրս գան միայն անհրաժեշտության դեպքում։ Ես ևս մեկ անգամ թալիբներին կոչ եմ անում կատարել աֆղան կանանց և աղջիկների տված խոստումները և Մարդու իրավունքների ոլորտում միջազգային իրավունքին համապատասխան ստանձնած պարտավորությունները»,- գրել է Գուտերեշը Twitter-ում:
Ավելի վաղ Աֆղանստանում որոշում էր կայացրել ամբողջ երկրում կանանց համար հիջաբ կրելու մասին: Նախարարությունն ընդգծել է, որ նախապատվությունը տրվում է փարանջային, որը ծածկում է նույնիսկ աչքերը։ Հրամանագիրը խախտող աֆղան կանայք, որոնք աշխատում են պետական կառույցներում, ենթակա են աշխատանքից ազատման, տղամարդը նույնպես կարող է ազատվել աշխատանքից, եթե նրա կինը կամ դուստրը չեն ենթարկվում այս օրենքին։
Պետական մարմիններում աշխատող աֆղան կանանց հրամանագիրը խախտողները ենթակա են ազատման, տղամարդը կարող է նաև ազատվել, եթե նրա կինը կամ դուստրը չի ենթարկվում տվյալ օրենքին: