Արոնյանը հերթական ոչ-ոքին գրանցեց. Grand Chess Tour
Բուխարեստում ընթացող շախմատի Grand Chess Tour մրցաշարում ԱՄՆ-ը ներկայացնող Լևոն Արոնյանն առայժմ խաղաղասիրաբար է տրամադրված: 3-րդ տուրում նա շարունակեց ոչ-ոքիների շարքը՝ սպիտակներով 62-րդ քայլին հաշտություն կնքելով Ալիռեզա Ֆիրուջայի հետ:
Ոչ-ոքի ավարտվեցին նաև Յան Նեպոմնյաշչնի-Լենիեր Դոմինգեսը, Մաքսիմ Վաշիե-Լագրավ-Շահրիյար Մամեդյարով, Ֆաբիանո Կարուանան-Ուեսլի Սո պարտիաները:
Ինչպես նախորդ երկու տուրերում, այս անգամ էլ միայն մեկ պարտիա արդյունավետ ելք ունեցավ: Բոգդան-Դանիել Դյակը հաղթեց Ռիչարդ Ռապորտին:
3 տուրից հետո 2-ական միավորով աղյուսակը գլխավորում են Յան Նեպոմնյաշչնին, Բոգդան-Դանիել Դյակը և Ուեսլի Սոն: Արոնյանը 1,5 միավորով բաժանում է 4-7-րդ տեղերը:
Այսօր կայանալիք 4-րդ տուրում Լևոն Արոնյանը սևերով կմրցի Լենիեր Դոմինգեսի հետ: