Շիրակցի գերեվարված քաղաքացիների հարազատները փակել են Երևան-Գյումրի մայրուղին
Փակ է Գյումրի-Երևան մայրուղին Հոռոմի խաչմերուկ կոչվող հատվածում։
Շիրակից գերեվարված քաղաքացիների հարազատները փակել են մարզի մուտքը և թույլ չեն տալիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող «Դիմադրության» շարժման ներկայացուցիչներին մուտք գործել Շիրակի մարզ: