Քրեական գործը հարուցված է. Փաշինյանը կարող է կալանավորվել. Էդգար Ղազարյան (տեսանյութ)
ՏեսանյութերԱյս պահին ավելի շատ ակնկալիքներ կան ՀՀ գլխավոր դատախազությունից, որտեղ կոնկրետ հարուցված գործի շրջանակներում՝ զոհված զինծառայողների հարազատների կողմից ներկայացված հաղորդման հիման վրա, արդեն նրանք ճանաչվել են տուժող։ Այս մասին «Փաստինֆո»-ի եթերում ասել է Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը եւ ավելացրել. «Եթե կա քրեական գործ, որտեղ կան տուժողներ, նշանակում է, կա նաև մեղադրյալ, որը կատարել է այդ հանցագործը, և ակնհայտ է, որ այդ ենթադրյալ հանցագործը Նիկոլ Փաշինյանն է, ու նա պետք է ձերբակալվի, ապա խափանման միջոց ընտրվի կալանավորումը»։
Խոսելով արդեն տեւական ժամանակ մայրաքաղաքում իրականացվող անհնազանդության ակցիաների մասին՝ բանախոսը նշել է, որ օրեցօր մարդկանց թիվն ավելանում է, և հրապարակում մարդկանց միավորում է մի բան, որ Փաշինյանը պետք է հեռանա։
«Շարժումը թափ է հավաքում, և Փաշինյանը կվռնդվի իշխանությունից»,- ընդգծել է նա։
Ղազարյանն անդրադարձել է նաև Տեր-Պետրոսյանի վերջին հայտարարությանը, ոստիկանության գործողություններին և շարժման առաջիկա գործողություններին։
Մանրամասները՝ տեսանյութում։