Սոթքում վիրավորվածը արցախցի է, արդեն վիրահատվել է. Hraparak
Ավելի վաղ մենք գրել էինք, որ մեր տեղեկություններով այսօր թշնամին ինտենսիվ կրակ է բացել Սոթքի հանքավայրի ուղղությամբ։
Թիրախավորվել են հենց աշխատակիցները, որոնցից մեկը վիրավորվել է։ Նրան տեղափոխել են Վարդենիսի զինվորական հոսպիտալ։
«Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերության ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանից տեղեկացանք, որ տուժած աշխատակիցը ծնունդով Արցախից է, վնասվածք է ստացել ձախ թևի կողմից, վիրահատվել է, վիճակը գնահատվում է կայուն։ Ի դեպ, վիրավորվել է, երբ եղել է հորատող մեքենայի մեջ։