Պակիստանում 8 մարդ է ձերբակալվել՝ կրոնական հողի վրա սպանության համար
Պակիստանի ոստիկանությունը հայտնել է իսլամիստական «Ահմադի» աղանդավորական շարժումից 8 մարդու ձերբակալության մասին, որոնք նախորդ գիշեր կրակ են բացել սունի մուսուլմանների խմբի վրա՝ սպանելով մեկին, վիրավորելով մյուսին, հայտնում է AP-ն։
Նշվում է, որ ահմադիները գնդակոծել են սունիներին, երբ նրանք կրոնական ոտանավորներ են արտասանելիս եղել արեւելյան Փենջաբ նահանգի Բահուման գյուղում։ Մեկ անչափահաս կասկածյալ դեռ անհետ կորած է համարվում։
Սպանությունը բռնության հազվագյուտ դեպք է ահմադիների կողմից, որոնք վաղուց նեղացած են սունիներից, որոնք կազմում են Պակիստանի բնակչության մեծամասնությունը եւ նրանց հերետիկոսներ են համարում:
Ահմադիները հավատում են, որ Ղուլամ Ահմադ անունով մի մարգարե է ուղարկվել Աստծո կողմից 19-րդ դարում՝ Մուհամմեդ մարգարեից դարեր անց: Այս տեսակետը հակասում է իսլամական հիմնարար սկզբունքին, որի համաձայն Մուհամմեդը Աստծո վերջին ընտրյալ առաքյալն է եղել:
1974 թվականին Պակիստանը փոփոխություններ է մտցրել իր սահմանադրության մեջ՝ հատուկ նշելով, որ ահմադիները մահմեդական չեն եւ չեն կարող իրենց որպես այդպիսին անվանել: Օրենքը նրանց նաեւ արգելում է քարոզել։