Թուրքիայում հայտարարել են, որ Սև ծովում գազի պաշարները կբավարարեն համաշխարհային կարիքները 45 տարի շարունակ
Սև ծովում էներգիայի պաշարները բավարար են բնական գազի համաշխարհային պահանջարկը ծածկելու համար 45 տարի շարունակ, շաբաթ օրը հայտարարել է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ, նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմը։
Թուրքիայի իշխանությունները 2020 թվականին հայտարարեցին Սև ծովում գազի մեծ պաշարներ հայտնաբերելու մասին։ Այն ժամանակ հաղորդվում էր, որ ամենամեծ հանքավայրի՝ Սաքարիայի պաշարները գերազանցում են 400 միլիարդ խորանարդ մետրը:
Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարն ասել է, որ այս հանքավայրի շահագործումը նախատեսվում է սկսել 2023 թվականի սկզբին և գազի արդյունահանումը հասցնել օրական 40 միլիոն խորանարդ մետրի։