Կանանց երթի ժամանակ մի սադրիչ, դուրս գալով անթույլատրելի հատված, մեքենան վարեց մեր ուղղությամբ․ Գոհար Մելոյան
Ֆրանսիայի հրապարակից այսօր՝ մայիսի 7-ին, սկսված կանանց երթի ժամանակ մի տղամարդ, դուրս գալով ոչ անթույլատրելի հատված, մեքենան վարել է կանանց ուղղությամբ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել սահմնադրագետ Գոհար Մելոյանը։
Նա, մասնավորապես, նշել է․
«Հարգելի գաղափարակիցներ,
Այսօր՝ կանանց երթի ժամանակ, մի անհավասարակշիռ սադրիչ, անգամ՝ թե՛ մեր, թե’ ոստիկանության կողմից կարգի հրավիրվելուց հետո, դուրս գալով անթույլատրելի հատված, մեքենան վարեց մեր ուղղությամբ:
Ուղղություն, որտեղ իրենց արդար պահանջն ու անարդուրությունից խեղդվող ձայնն էին բարձրացնում մեր նահատակված հերոսների մայրերը։
Ի պատիվ Ոստիկանության ապօրինի գործողություններն ստացան համարժեք գնահատական!
Հ. գ. Այսօրվա մեր ուղեկիցն ու սադրիչների զսպողն էր նաեւ մեր այս սպիտակամազ ընկերը»,- ասվում է գրառման մեջ։