Դենիել Ռեդքլիֆը ցանկանում է վաճառել «Հարի Փոթերի» հագուստները
Բրիտանացի դերասան Դենիել Ռեդքլիֆը վաճառում է «Հարի Փոթերի» տիեզերքի հերոսների զգեստները։ Այս մասին գրում է Spletnik.ru-ն։
Մենք յուրաքանչյուր վաճառված հանդերձանքի գումարի մի մասը կուղարկենք ուկրաինացի ընտանիքներին աջակցելու համար»,- ասել է դերասանը Instagram Stories բաժնում՝ հղում կատարելով կայքին:
Դուք կարող եք 35 դոլարով գնել Հոգվարթսի կախարդի հագուստը եւ փողկապը: Առկա են չափսերը եւ՛ երեխաների, եւ՛ մեծահասակների համար։ Դրանք ներկայացված են չորս տարբերակով՝ ըստ Հոգվարթսի դպրոցի բաժինների գույների։
Տեսանյութը՝ այստեղ: