100 տարեկանում մահացել է աշխարհի լավագագույն գրոսմայստերը
100 տարեկանում մահացել է աշխարհի ավագագույն շախմատային գրոսմայստերը՝ ռուսաստանցի Յուրի Ավերբախը, հաղորդում է Ռուսաստանի շախմատի ֆեդերացիայի կայքը։
«Մայիսի 7-ին կյանքից հեռացավ աշխարհի ավագագույն գրոսմայստեր, տաղանդավոր տեսաբան, գրող, լրագրող Յուրի Լվովիչ Ավերբախը (1922-2022)։ Ռուսաստանի շախմատի ֆեդերացիան ցավակցում է հանգուցյալի հարազատներին եւ ընկերներին»,- նշվում է հաղորդագրությունում։
Յուրի Ավերբախը ծննդյան 100-ամյակը նշել էր փետրվարի 8-ին։
Ավերբախը եղել է ԽՍՀՄ շախմատի ֆեդերացիայի նախագահը, 1954-ին դարձել է ԽՍՀՄ չեմպիոն, երկու անգամ ԽՍՀՄ հավաքականի հետ նվաճել է Եվրոպայի թիմային չեմպիոնի կոչումը։