Ուկրաինական խմբին ճանաչել են «Եվրատեսիլ-2022»-ի առաջատար
«Եվրատեսիլ 2022»-ում Ուկրաինան ներկայացնող Kalush Orchestra երաժշտական ռեփ խմբին բրիտանական The Guardian թերթը ճանաչել է մրցույթի ֆավորիտ։
Եվրատեսիլում խումբը կներկայացնի Stefania երգը։ Մրցույթի YouTube-ի ալիքում այն լսել է ավելի քան 4,4 օգտատեր։ Թրեքը զիջում է միայն իսպանացի երաժիշտների ազգային ընտրության բեմից կատարման ձայնագրությանը (Chanel խումբ, «SloMo» երգ):
Այլ ֆավորիտների թվում բուքմեյքերներն անվանել են նաեւ բրիտանացի տիկտոկեր՝ բլոգեր Սեմ Ռայդերին, որը TikTok-ում ունի 12,3 միլիոն հետեւորդ եւ ավելի քան 100 միլիոն լայք։