Բայդենը պահանջել է դադարեցնել Ուկրաինայի հետ ԱՄՆ հետախուզական տվյալների փոխանակման արտահոսքը. NBC
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ուրբաթ զրուցել է ԱՄՆ հետախուզության եւ պաշտպանության բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ ընդգծելով նրանց աշխատանքի կարեւորությունը՝ միաժամանակ նշելով, որ Ուկրաինայի հետ ԱՄՆ հետախուզության փոխանակման մասին վերջին լուրերը հակաարդյունավետ են եղել, հաղորդում է NBC News-ը՝ վկայակոչելով վարչակազմի աղբյուրները:
ԿՀՎ տնօրեն Ուիլյամ Բեռնսի, Ազգային հետախուզության տնօրեն Ավրիլ Հեյնսի եւ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի հետ հեռախոսազրույցում Բայդենն ասել է, որ այդ հաղորդագրությունները «շեղում են նպատակից»։
ԿՀՎ-ն եւ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հրաժարվել են մեկնաբանություններից: Պենտագոնը եւ Ազգային անվտանգության խորհուրդը նույնպես չեն պատասխանել մեկնաբանելու խնդրանքներին: