Հավանայի 5-աստղանի հյուրանոցներից մեկում պայթյունի հետեւանքով առնվազն 22 մարդ է զոհվել
Հավանայի 5-աստղանի հյուրանոցներից մեկում պայթյունի հետեւանքով առնվազն 22 մարդ է զոհվել, ավելի քան 60-ը հոսպիտալացվել է, հաղորդում է BBC-ը։
Ենթադրվում է, որ Հին Հավանայի Սարատոգա հյուրանոցի մոտ կայանված վառելիքակիր մեքենան բռնկվել է, ինչի հետեւանքով պայթյուն է տեղի ունեցել։
Պատմական հյուրանոցը պետք է վերաբացվեր համավարակից կարճ ժամանակ անց: Այժմ այն ավերակների մեջ է։ Որոնողափրկարարական աշխատանքներ են տարվում՝ փլատակների տակ մնացած մարդկանց դուրս բերելու համար։
Կուբայի նախագահը հայտնել է, որ մահացածների թվում կա հղի կին եւ երեխա։
Ականատեսները պատմել են, որ պայթյունից հետո տեսել են սեւ ծխի եւ փոշու ամպեր, որոնք բարձրացել են երկինք: