Մինուճար որդի ունեցող Խաչատուր Սուքիասյանն արու թոռ էր ուզում. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Գագիկ Ծառուկյանի դուստրը՝ Խաչատուր Սուքիասյանի հարսը, երրորդ զավակին է սպասում։ Առաջնեկները՝ զույգ աղջնակները, որոնք հակապատկեր են՝ մեկը սևահեր է, մյուսը՝ խարտյաշ, արդեն մեկ տարեկան են, և երիտասարդ ծնողները որոշել են երրորդն ունենալ, որը, պարզվում է, նույնպես աղջիկ է։
Ասում են՝ Գագիկ Ծառուկյանը դրան հանգիստ է վերաբերվում, իսկ մինուճար որդի ունեցող Սուքիասյանն արու թոռ էր ուզում և բավականին ծանր է տանում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: