Ստամբուլի կենտրոնում կենցային գազի պայթյուն է որոտացել. կա 2 վիրավոր
Ստամբուլի զբոսաշրջային կենտրոնի մոտ կենցաղային գազի պայթյուն է որոտացել:
Ինչպես փոխանցում են ԶԼՄ-ները, պայթյունի հետևանքով 2 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ. վնասվել են մոտակա շինությունները:
Հայտնի է, որ պայթյունը որոտացել է մեր ժամով 03:30-ին 4 հարկանի բնակելի շինության առաջին հարկում: Դեպքի վայր են ժամանել ոստիկանությունը, շտապ օգնությունը և հրշեջները: Պատահարի արդյունքում վնասվել է 2 մարդ՝ մայր և որդի, ովքեր բնակվում էին այդ բնակարանում:
Bugun-ն պարբերականի փոխանցմամբ, տուժել են շենքին հարակից շինությունները և մոտակայքում գտվող ավտոմեքենաները: Շենքի բնակիչներին տարահանել են:
Պայթյունի հիմնական պատճառները հայտնի չեն: