Հայտնի է դարձել Կադիրովի եկամուտների և ունեցվածքի մասին
Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը 2021 թվականին վաստակել է ավելի քան 26,5 միլիոն ռուբլի, ինչը 14 անգամ ավելի քիչ է, քան 2020 թվականին վաստակածը։ Այս մասին հաղորդվում է Հանրապետության ղեկավարի եւ կառավարության պաշտոնական կայքում տեղադրված եկամուտների մասին հաշվետվությունում։
Ըստ հայտարարագրի՝ Կադիրովին է պատկանում 2344,3 քմ մակերեսով բնակելի տուն և երկու հողատարածք՝ 3668 քմ և 28,361 քմ մակերեսով: Կադիրովը դեռևս չունի անձնական տրանսպորտ:
Չեչնիայի ղեկավարի կինը 2021 թվականին վաստակել է ավելի քան 1,5 միլիոն ռուբլի։ Նա նաև ունի 209.8 քմ մակերեսով բնակարան:
2020 թվականին Կադիրովի եկամուտը կազմել է 381 միլիոն ռուբլի, իսկ կնոջինը՝ 1,5 միլիոն ռուբլի։