Համաշխարհային ամառային ուսանողական խաղերը կարող են հետաձգվել, դարձյալ կորոնավիրուսի պատճառով
Համաշխարհային ամառային ուսանողական խաղերը, որոնք պետք է անցկացվեն Չինաստանի հարավ-արևմտյան Սիչուան նահանգի Չենդու քաղաքում՝ հունիսի 26-ից հուլիսի 7-ը, կարող է կրկին հետաձգվեն մեկ տարով: Այս մասին հաղորդել է South China Morning Post-ը:
Ունիվերսիադան, որը երկու տարին մեկ անցկացնում է համալսարանական սպորտի միջազգային ֆեդերացիան (FISU), Չենդուում պետք է կազմակերպեր դեռևս 2021թ. օգոստոսին: Սակայն համավարակի պատճառով այն հետաձգվեց մինչև 2022թ. հունիսի վերջ։ Պատասխանատու աղբյուրն ասել է, որ անձնակազմին հանձնարարվել է հանել միջոցառման ամբողջ գովազդը և դրա հետ կապված աշխատանքները դադարեցվել են:
Վերջին ամիսներին Չինաստանը պայքարում է կորոնավիրուսային վարակի նոր ալիքի դեմ, որն առաջացել է COVID-19-ի օմիկրոն շտամով պայմանավորված: Երկրի բազմաթիվ քաղաքներում, հատկապես Շանհայում, գրանցվել են հիվանդության նոր բռնկումներ:
Պեկինը լուրջ հակահամաճարակային միջոցառումներ է ձեռնարկում վերջին շաբաթվա ընթացքում՝ կապված վարակվածների թվի աճի հետ: