«Անգլիայի ամենաշատ դաջվածք ունեցող կինը» ցույց է տվել, թե ինչպիսի տեսք է ունեցել նախկինում
Onlyfans-ի մոդել ու «Անգլիայի ամենաշատ դաջվածք ունեցող կինը» ցույց է տվել, թե ինչպիսի տեսք է ունեցել մինչ իր արտաքին փոփոխությունները։ Այս մասին գրում է The Mirror հրատարակությունը։
Իր կյանքի ընթացքում 33-ամյա Բեքի Հոլթը 35 հազար ֆունտ ստերլինգ է ծախսել դաջվածքների վրա՝ դրանցով ծածկելով իր մարմնի 95%-ը։ Օրերս նա սոցցանցերի բաժանորդների հետ կիսվել է արխիվային լուսանկարներով, որոնք արվել են, երբ նրա մարմնի վրա ոչ մի դաջվածք դեռ չկար։
«Ես չեմ կարող հավատալ, որ սա ես եմ: Ոչ վիրահատություն, ոչ դաջվածքներ: Այն ժամանակ, թե հիմա»,- նկարները մակագրել է մոդելը։
Հոլթի երկրպագուները ապշել են, թե որքան է նա փոխվել, և պարզապես չէին կարող հավատալ, որ իրենց դիմաց նույն մարդն է։
Посмотреть эту публикацию в Instagram