«Կարմիրբերետավորները հարձակվեցին, թույլ չտաք մեր ընկերներին տանեն». Լարված իրավիճակ էր նաև Կոմիտաս-Փափազյան խաչմերուկում
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի գլխավորած երթը հասավ Կոմիտաս-Փափազյան փողոցների խաչմերում, որտեղ իրավիճակը լարվեց:
Ցուարարների վրա հարձակվեցին կարմիր բերետավորները: Գեղամ Մանուկյանը հայտարարեց. «Կարմիրբերետավորները հարձակվեցին, թույլ չենք տալու ակցիայի որեւէ մասնակից բերման ենթարկել: Սադրանք ոստիկանների կողմից: Թույլ չտաք մեր ընկերներին տանեն: Պարոնայք ոստիկաններ, դուք սադրիչ եք: Ոստիկաններ մի սադրեք: Մեր քաղաքացիների երթը շարժվում է դեպի Փափազյան փողոց: Զինակիցներ, ամրացնում ենք մեր շարքերը»:
Այդ պայհին ցուցարարներից մեկը շիշ նետեց ոստիկանների ուղղությամբ: Գեղամ Մանուկյանը կոչ արեց շշեր չշպրտել:
Ներկաները սկսեցին վանկարկել՝ «Առանց Նիկոլ Հայաստան», «ամոթ»:
Հիշեցնենք, որ նախօրեին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ մայիսի 6-ին անհնազանդության ակցիաները սկսում են ժամը 12-ին: Հավաքվելու են Ֆրանսիայի հրապարակում եւ չորս ուղղություններով պարալիզացնելու են ողջ Երևանի երթևեկությունը։
«Հասել ենք մեր ծրագրի ավարտական փուլին, մեր մնացած հայրենակիցներին ևս ավելացնեւմ ենք, ողջ իրադրությունը լիարժեք վերցնում ենք մեր տրամադրության տակ և հեռացնում ենք այս չարիքի կառավարությանը»,– հայտարարել էր նա։