Բայդենը Մեքսիկայի առաջին տիկնոջը սխալմամբ նախագահ է կոչել
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը սխալ է թույլ է տվել եւ Մեքսիկայի առաջին տիկնոջը պատահաբար նախագահ է կոչել, հայտնում է NBC 7 San Diego-ն
«Միացյալ Նահանգները եւ Մեքսիկան ավելին են, քան պարզապես լավ հարեւաններ»,- իր ելույթի ժամանակ ասել է Սպիտակ տան 46-րդ ղեկավարը։
Ապա նա շնորհակալություն է հայտնել Մեքսիկայի առաջին տիկնոջը՝ շփոթելով նրա պաշտոնը:
Բայդենի խոսքով՝ ԱՄՆ-ն եւ Մեքսիկան իսկական ընկերներ են, եւ նրանց հարաբերություններն ավելին են, քան պարզապես բարիդրացիական։
«Մենք իսկական ընկերներ ենք, գործընկերներ, որոնք միավորված են անխորտակելի կապով, փոխադարձ հարգանքով, հանձնառությամբ մեր երկու երկրների բարգավաճմանը եւ անվտանգությանը», - ընդգծել է Բայդենն իր ելույթում։
ԱՄՆ նախագահը նաեւ վստահեցրել է, որ իշխանություններն աշխատում են միգրացիոն համակարգի շտկման ուղղությամբ։ Նա խոստացել է, որ կառավարությունը բարեփոխումներ է նախապատրաստում Մեքսիկայից այցելուներին քաղաքացիության տրամադրման մասով: