Ալլա Պուգաչովան ցանկանում է ապրանքանշան գրանցել զենք և կոմետիկա վաճառելու համար
Ռուս էստրադային երգչուհի Ալլա Պուգաչովան գրանցում է «Պրիմադոննա» ապրանքանշանը, հայտնում է տելեգրամյան «Mash» ալիքը՝ վկայակոչելով իր աղբյուրին։
Այս պահին Իսրայելում գտնվող երգչուհին նոր ապրանքանիշը գրանցում է Ռուսաստանում։ Մասնավորապես, դրա ներքո հնարավոր կլինի վաճառել կոսմետիկա, դրոններ, 3D ակնոցներ, ապրանքներ հղիների համար, ինչպես նաեւ զենք եւ ռազմամթերք։
Պրիմադոննան առայժմ չի մեկնաբանել ապրանքանիշի գրանցման մասին լուրերը։